
Սերենա Ուիլյամսը՝ տարվա լավագույն թենիսիստուհի

WTA-ն հայտնել է մրցաշրջանի արդյունքներով լավագույն արդյունքը ցույց տված թենիսիստուհու անունը: Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը չորրորդ անդամ անընդմեջ նվաճել է մրցանակը՝ դառալով տարվա լավագույնը: Նա հաղթել է «Մեծ Սաղավարտի» երեք մրցաշարում՝ Ուիմբլդոնում, Ավստրալիայի Բաց առաջնությունում և Ռոլան Գարոսում։
Ուիլյամսը մրցանակը ստացել է քվեարկության արդյունքներում առաջինը լինելու շնորհիվ: Նա ստացել է ձայների 79 տոկոսը:
Այս մրցանակը 7-րդն է Ուիլյամսի համար կարիերայում։
Սիրարփի Աղաբաբյան