
«Բարսելոնան», հնարավոր է, գնի Պատոյի տրանսֆերը

«El Mundo Deportivo»-ն հայտնում է, որ ըստ իրենց աղբյուրների՝ «Սան Պաուլոյի» հարձակվող Ալեշանդրե Պատոն հունվարին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Բրազիլացի ֆուտբոլիստի գործակալները դիմել են կատալոնական ակումբի ներկայացուցիչներին՝ Պատոյի տրանսֆերը գնելու առաջարկով: «Բարսելոնան» առայժմ չի մեկնաբանում տեղեկությունները և չի ներկայացնում իր որոշումը:
Մարզական մամուլը հոկտեմբերին գրում էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»: Ըստ մամուլի՝ Պատոն արդեն համաձայնել էր տեղափոխվել Անգլիա:
Սիրարփի Աղաբաբյան