Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը» չի դադարեցրել Արքայական գավաթի տոմսերի վաճառքը

Մադրիդի «Ռեալը» չի դադարեցրել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Կադիսի» հետ կայանալիք խաղի տոմսերի վաճառքը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մադրիդցիները հեռացվել էին մրցաշարից: Թիմերի մեջ պատասխան հանդիպումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 16-ին:

Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ հարկ եղած դեպքում բոլոր գնորդներին կվերադարձվեն տոմսերի արժեքները:

Այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մադրիդցիները վստահ են, որ բողոքարկման քննարկումը ստանալու է իրենց ձեռնտու լուծում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս