
«Լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր». Սեյրան Օհանյան

«Լավ կլիներ, որ Րաֆֆին՝ որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր»,- այսօր Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջին: «Ես չգիտեմ` ինչ նպատակներ ինքն ունի: Ուզում եմ ասել հետևյալը. հրաժարական պահանջել յուրաքանչյուր ոք կարող է, բայց ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- նշեց նա: Այն դիտարկմանն էլ, թե կարծիք կա, որ հենց ինքն է լինելու ՀՀ ապագա նախագահը, նախարարը պատասխանեց, որ այսօր ինքն իր գործառույթներն իրականացնում է՝ որպես պաշտպանության նախարար. «Ես չեմ դադարելու ծառայել հայրենիքին: Թողեք` ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»: