Բաժիններ՝

ԱՄՆ-ը ստիպել է ԵՄ-ին պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ. Լավրով

ԱՄՆ-ն ստիպել է Եվրոպային պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ, իսկ հիմա Վաշինգտոնի ներկայացուցիչները իրենց են ենթարկում ԵՄ անդամներին՝ երկարեցնելու հակառուսական միջոցառումները: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իտալացի լրագրողներին տված հարցազրույցում:

«Ի դեպ, եվրոպական պատժամիջոցները սահմանվել են գերազանցապես ԱՄՆ-ի պահանջով: Ջո Բայդենը (ԱՄՆ փոխնախագահ) ժամանակին պարծենում էր, որ դա հենց ամերիկյան նախաձեռնություն է ու ամերիկացիները «կռացրել են» Եվրամիությանը»,- Լավրովի խոսքերը մեջբերում է Interfax-ը:

«Հիմա էլ մենք գիտենք, որ ամերիկացիները շրջում են Եվրոպայի ողջ մայրաքաղաքներով ու պահանջում, որ մի քանի օրից, երբ Եվրոպայի խորհուրդը հավաքվի, պատժամիջոցները երկարեցվեն առանց որևէ քննարկման»,- ասել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031