Բաժիններ՝

Քերին մտադիր է Մոսկվայում Պուտինի հետ քննարկել սիրիական կոնֆլիկտը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվա կատարելիք իր այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Ուկրաինայում ստեղծված վիճակն ու սիրիական կոնֆլիկտի կարգավորման հարցերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քերին, ով այցով գտնվում է Փարիզում, հայտարարել է, որ Ռուսաստանը ցուցաբերել է կառուցողական մոտեցում, որպեսզի վիեննական գործընթացը հաջողությամբ անցնի:

ԱՄՆ պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են ընդհանուր մոտեցում գտնել սիրիական խնդրի քաղաքական լուծման համար:

Կրեմլում, սակայն, մինչև վերջ վստահ չեն, որ Քերիի ու Պուտինի հանդիպումը տեղի կունենա: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլում «չեն բացառում», որ Պուտինը հաջորդ շաբաթ կարող է ընդունել ԱՄՆ պետքարտուղարին, ով աշխատանքային այցով գալիս է Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031