
ԵՄ-ն պատրաստվում է 2016թ. կեսին Վրաստանի ու Ուկրաինայի համար չեղյալ հայտարարել այցագրերը

Եվրամիությունը պատրաստվում է 2016 թվականի կեսին չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը (վիզային ռեժիմ) Ուկրաինայի ու Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին հայտնում է Die Welt պարբերականը՝ հղում կատարելով Բրյուսելում իր աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը պետք է ներկայացնի հաշվետվություն, որտեղ դրական է գնահատվելու Ուկրաինայի ու Վրաստանի կողմից այցագրերը չեղյալ հայտարարելու համար պայմանների կատարման ընթացքը: Նման գնահատականը նախադրյալ կդառնա ԵՄ անդամների համար՝ չեղյալ հայտարարելու այցագրային ռեժիմը:
Ուկրաիան ու Վրաստանը, սակայն, ըստ Բրյուսելի, պետք է մինչև 2016թ. գարունը լավացնեն աշխատանքը որոշ ոլորտներում, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում:
Պարբերականը նշում է, որ այցագրային ռեժիմի չեղյալ հայտարարումը վրացիներին ու ուկրաինացիներին թույլ կտա ԵՄ-ում գտնվել կես տարվա մեջ 3 ամիս: