Բաժիններ՝

Դերասան Անտոնիո Բանդերասը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից

Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից՝ հոլիվուդյան դերասանուհի Մելանի Գրիֆիթից: Ամուսնալուծության գործընթացը տևել էր գրեթե 1 տարի:

Հոլիվուդյան երբեմնի ամենահայտնի զույգը ոչ մի կերպ չէր կարողանում լուծել ֆինանսական հարցերը:

Արդյունքում՝ դերասանը համաձայնել է նախկին կնոջը որպես ալիմենտ ամսական վճարել 55 հազար դոլար իրենց համատեղ 18-ամյա դստեր համար, գրում է TASS-ը:
Դերասանուհին հավակնում էր ստանալ նաև Բանդերասի եկամուտների մի մասը, սակայն հայտնի չէ, թե արդյոք դա նրան հաջողվել է:

Հիշեցնենք, որ լուրերն այն մասին, որ Բանդերասի ու Գրիֆիթի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ են, վաղուց էին շրջանառվում:

Զույգի շրջապատում խոսում էին, թե կինը հոգնել է ամուսնու դավաճանություններից, իսկ ամուսինը՝ կնոջ ալկոհոլիզմի դեմ պայքարելուց:
2014 թվականի հունիսին Գրիֆիթը դատարան ամուսնալուծության հայց էր ներկայացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031