Էդուարդ Շարմազանովն անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը

Այսօր ԱԺ նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ երեկ բոլորն ականատես եղան, թե ինչպես հայ ժողովուրդը գնաց և քվեարկեց «ոչ» Սերժ Սարգսյանին և դրա համար շնորհակալություն հայտնեց: Սակայն նա չկարողացավ ավարտել իր խոսքը. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան և կոչ արեց խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ այլապես խախտվում է ԱԺ կանոնակարգ օրենքը:

«Դուք էստեղ ցենզոր չեք, չգիտեք՝ ես ինչ եմ ասելու, հետևաբար՝ իրավունք չունեք ընդհատել և անջատել խոսափողը»,- շարունակեց Զ.Փոստանջյանը, բայց Շարմազանովը կրկին ընդհատեց նրան:

«Անջատել եմ արդեն»,- ասաց Է. Շարմազանովը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս