Բաժիններ՝

Նորվեգական թերթը սխալմամբ տպագրել է Սանտա-Կլաուսի մահախոսականը

Նորվեգական Aftenposten թերթը սխալմամբ հրապարակել է Սանտա-Կլաուսի մահախոսականը, հայտնում է BBC-ն:

Երկրի խոշորագույն թերթերից մեկն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ 1788թ. դեկտեմբերի 12-ին ծնված Սանտա-Կլաուսը մահացել է Նորդկապ քաղաքում, իր ծննդյան 227-ամյակի նախօրեին:

Հաղորդվել է նաև, որ պատարագն անցկացվելու է Հյուսիսային բևեռի տաճարում դեկտեմբերի 28-ին:

Այն բանից հետո, երբ սխալը հայտնաբերվել էր, թերթի խմբագիրները հեռացրել էին մահախոսականը՝ դրանում հաղորդագրություն տեղադրելով, թե նման դեպք այլևս տեղի չի ունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031