Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.19-ին տեղեկություն է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ծիլքար հատվածի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի AA-441-ZZ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ս. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից դաշտը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված. շտապօգնության աշխատակիցները ուղևոր՝ 1931 թ. ծնված Ռ. Ս.-ին տեղում ցուցաբերել են բուժօգնություն:

Տեսանյութեր

Լրահոս