Երևանում տաքսիստը գողացել է ուղևորի «Samsung Galaxy S4 Zoom» հեռախոսը

Դատարան է ուղարկվել տաքսու վարորդի վերաբերյալ քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից շահագործվող «Օպել Վեկտրա C» մակնիշի ավտոմեքենայով տաքսի ծառայություն մատուցելով մի կնոջ՝ նրան Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից տեղափոխել է Արաբկիր, որի ընթացքում շենքի կոնկրետ տեղն իմանալու համար կնոջ «Samsung Galaxy S4 Zoom» մոդելի բջջային հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հորաքրոջ հետ, իսկ երբ հասել են նշված վայրը՝ կինն իջել է ավտոմեքենայից՝ ուղեվարձը վճարելու և հեռախոսը հետ վերցնելու համար, սակայն չսպասելով ուղեվարձը վճարելուն, գիտակցելով, որ գործում է բացահայտ` դիմել է փախուստի` դիտավորությամբ բացահայտ հափշտակելով կնոջ զգալի չափ հանդիսացող` 105.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս