Բաժիններ՝

Իրաքյան քրդերը հայտարարել են, որ Ռուսաստանի վերագրած «ԴԱԻՇ-ի նավթատարներն» իրականում իրենցն են

Իրաքի Քրդստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ նավթատարները, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը վերագրել էր ԴԱԻՇ-ին, իրականում իրենց են պատկանում, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Իրաքի Քրդստանի էներգետիկայի հարցով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Շերքո Ջավադը հայտնել է, որ մեքենաներն իսկապես նավթ են տեղափոխում Թուրքիա՝ իրաքյան ինքնավարության իշխանություններն այդ փաստը երբեք չեն էլ թաքցրել:

Ջավադը հավելել է, որ նավթը, որը տեղափոխում են մեքենաները, ոչ մի առնչություն չունի ԴԱԻՇ-ի հետ, որի դեմ քրդերը պայքար են մղում: Իրաքի Քրդստանի կառավարության մամլո քարտուղարը նույնպես հերքել է ահաբեկիչներից նավթ գնելու մեղադրանքները:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հրապարակել էր նավթատարների լուսանկարներ, որոնք Իրաքի Քրդստանից նավթ են տեղափոխում Թուրքիա: Գերատեսչությունում պնդում են, թե մեքենաները պատկանում են ԴԱԻՇ-ին ու տեղափոխում են նրանց ենթակա շրջաններից արդյունահանված նավթ:

151117032335_syria_640x360_getty_nocredit 151203222956_iraq_oil_transport_624x485_rianovosti_nocredit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս