
ԴԱԻՇ-ը կարող է հաջորդ հարվածը հասցնել Մեծ Բրիտանիային

Մեծ Բրիտանիան կարող է ենթարկվել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հաջորդ հարվածին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով հետախուզությունում իր աղբյուրին:
Դրա տվյալով՝ զինյալների շարքում կա մոտ 700 բրիտանացի, ովքեր կարող են վերադառնալ երկիր ու մի շարք ահաբեկչական հարձակումներ կազմակերպել:
Հաղորդվում է նաև, որ ներկայում իրավապահները չգիտեն, թե ինչպես կարող են ճշտել առնչությունը Ֆրանսիայի ահաբեկչություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե բրիտանացի խորհրդարանականները սպառնալիքներ են ստանում ԴԱԻՇ-ի դիրքերին երկրի հասցրած ավիահարվածներից հետո: