Բաժիններ՝

Պուտինը խոստացել է չբավարարվել Թուրքիայի «պոմիդորներն արգելելով»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը ռազմական ուժ չի կիրառի՝ վրեժ լուծելու թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի համար, սակայն չի սահմանափակվի միայն տնտեսության ոլորտում սահմանափակող միջոցառումներով:

«Մեր գործողությունների հիմքում պետք է առաջին հերթին լինի պատասխանատվությունը մեր երկրի, մեր ժողովրդի առաջ: Մենք չենք պատրաստվում զենքի դիմել»,- հայտարարել է Պուտինը՝ ուղերձով դիմելով Դաշնային խորհրդին:

«Սակայն, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ կատարելով ստոր զինվորական հանցագործություն, ինչպիսիք մեր մարդկանց սպանությունն է, նրանք պոմիդորներով կազատվեն կամ ինչ-որ սահմանափակումներով շինարարական կամ այլ ոլորտներում, ապա խորապես սխալվում են»,- նախազգուշացրել է Պուտինը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Թուրքիայի ժողովրդի ու իշխող վերնախավի միջև, որը պատասխանատու է ռուս զինծառայողների սպանության համար:

«Թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր ու տաղանդավոր: Թուրքիայում մենք ունենք վաղեմի ու հուսալի ընկերներ: Ընդգծում եմ՝ նրանք պետք է իմանան, որ մենք հավասարության նշան չենք դնում նրանց ու այսօրվա իշխող վերնախավի միջև, որն անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար»,- հայտարարել է Պուտինը:

«Երևի, հավանաբար, Ալլահը գիտի, թե ինչու նրանք դա արեցին: Ու երևի, Ալլահը որոշեց պատժել Թուրքիայի իշխանություններին՝ նրանց զրկելով բանականությունից ու խելամտությունից»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս