
Վարդան Օսկանյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հարցազրույցին. «Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ընդգրկուն հարցազրույցում հազվագյուտ են մտքերը, որոնց հետ համաձայն եմ:
Վստահ եմ՝ առիթ կլինի անդրադառնալու դրանց: Պարզապես այս պահին չեմ կարող նախագահին չտալ հետևյալ հարցը.
Եթե գործող Սահմանադրության մեջ վտանգ եք տեսնում, որ «Ժառանգության» հաղթելու պարագայում Ղարաբաղի անկախության ճանաչման և Արևմտյան Հայաստանի հողերի պահանջը կարող են պատերազմի հանգեցնել, ապա հետաքրքիր է իմանալ՝ նոր Սահմանադրության պարագայում, եթե «Ժառանգությունը» հաղթի, մեծամասնություն կազմի և դնի նույն խնդիրները, ինչպե՞ս է կանխվելու հնարավոր պատերազմը:
Ես բերեցի այս օրինակը՝ ընգծելու հակառակը՝ ներկայիս Սահմանադրությունն է, որ կարող է նախագահի մատնանշած վտանգավոր իրավիճակը կանխել, որովհետև արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը բացառապես նախագահի իրավասություների մեջ են: Մի բան, որ նոր Սահմանադրությունում դրվում է վարչապետի և կառավարության վրա»: