
«Բորուսիայի» և Կլոպի միջև կոնֆլիկտ չի լինի, եթե…

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը դեմ չէ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ գերմանական ակումբի ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությանը:
«Ակնհայտ է, որ մենք` «Բորուսիան», շատ լավ հարաբերություններ ունենք Յուրգենի հետ: Կարծում եմ՝ կոնֆլիկտ չի լինի, եթե ինչ-որ պահի հետաքրքրություն առաջանա մեր ֆուտբոլիստներից ինչ-որ մեկի նկատմամբ: Կլոպը սկզբում կկապվի մեզ հետ:
Ես շատ ուրախ եմ Յուրգենի համար, ուրախ եմ, որ այսքան կարճ ժամանակում նրա մոտ ամեն ինչ լավ է գնում: Ես չէի սպասում և մտածում էի, որ անհրաժեշտ կլինի ավելի շատ ժամանակ, որպեսզի նա կարողանա իր ֆուտբոլը ներարկել»,- Վատցկեին է ցիտում Die Welt-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը