Բաժիններ՝

Եթե մարդը բարեգործությունը ցուցադրում է հասարակությանը, երկնքում վարձ կունենա՞ արդյոք

– Եթե մարդը բարեգործությունը ցուցադրում է հասարակությանը, երկնքում վարձ կունենա՞ արդյոք: 

– Եթե դա արվել է մարդկանց ցուցադրելու և ծափահարություններ կորզելու համար, ուրեմն բարեգործություն չէ, կեղծիք է: Նվիրումով, ի սրտե կատարվածը բերկրալի է և կարիք չունի ծափահարությունների: Եթե մեկը ցանկանում է երկնքի արքայությանը բաժնեկից լինել, հավիտենական կյանք ունենալ, ուրեմն պիտի որդեգրի իր գործելակերպի հիմքը՝ բխման ակունք ունենալով սերը: Սերն է բարի գործերի մղիչը և անմահության ակունքը: Եվ եթե բարի գործը հասարակության գովասանքի է արժանանում՝ առանց բարեգործի ցանկության, ապա նա իր պսակից չի զրկվելու:

Օրհնությամբ՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031