Բաժիններ՝

Բրիտանական ռազմաօդային ուժերն սկսել են առաջին հարվածները հասցնել Սիրիայի ջիհադիստներին

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչներն առաջին հարվածներն են հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Tornado կործանիչ-ռմբակոծիչները երկինք են բարձրացել Կիպրոսի «Ակրոտիրի» ավիաբազայից այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը պաշտոնապես հավանություն տվեց ռմբակոծմանը:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկեց Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածներ հասցնելու որոշման օգտին:
Նման որոշման օգտին կողմ էր քվեարկել խորհրդարանի 397 անդամ, դեմ՝ 223-ը: Մինչ քվեարկությունը բանավեճերը շարունակվել էին գրեթե 10 ժամ:

Բրիտանիան արդեն տարուց ավելի է, ինչ մասնակցում է Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին, սակայն վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես էր գալիս օպերացիան Սիրիայի տարածքում ընդլայնելու օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031