
Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են Photoshop-ի օգտագործման մեջ

Երկրպագուները ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են Photoshop-ի օգտագործման մեջ, հայտնում է The Daily Mail-ը:
Օրերս Քիմ Քարդաշյանը հրապարակել է անապատում արված իր գարնանային ֆոտոսեսիայի՝ ռետուշի ենթարկված լուսանկարները, որտեղ ամբողջությամբ մերկ է հանդես գալիս:
Այն ժամանակ ռեփեր Քանյե Ուեսթի կինը պատմել էր, որ տառապում է փսորիազով, ընդ որում, բուժումը դրական արդյունք չի տալիս, ինչի պատճառով էլ դժվարանում է մերկանալ տեսախցիկների առաջ:
Ֆոտոսեսիայի հեղինակը, որի համար հարթակ էր ծառայել Կալիֆոռնիայի անապատը, հանդես է եկել լուսանկարիչ Կեսլեր Տրանը:
Երկրպագուները միանգամից անհամապատասխանություն են նկատել Քիմի մայիսյան ու ներկայիս լուսանկարների միջև: Նոր լուսանկարներում աստղի գոտկատեղն ու իրանը զգալի մշակման են ենթարկված: Ռետուշի են ենթարկվել նաև Քարդաշյանի ձեռքերը, որպեսզի դրանք ավելի բարակ երևան: