
ԵՄ-ն սպառնացել է Հունաստանին հեռացնել Շենգենյան գոտուց. FT

Եվրամիությունը նախազգուշացրել է Հունաստանին, որ նրան սպառնում է հեռացում Շենգենյան գոտուց, եթե մինչև դեկտեմբերի կեսը Աթենքը լրջորեն չվերանայի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման իր հայացքները, գրում է The Financial Times-ը:
Որոշ եվրոպացի նախարարներ ու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ պատմել են պարբերականին Հունաստանին սպառնացող վտանգի մասին սահմանային հսկողության «լուրջ թերությունների» պատՃառով:
«ԵՄ ներքին գործերի նախարարները, որոնց հանդիպումը տեղի է ունենալու ուրբաթ օրը, պետք է հասկացնեն Աթենքին, որ ավելի արմատական միջոցառումներ պետք է դիտարկվեն, եթե Աթենքը չկարողանա միջոցառումներ իրականացնել մինչ դեկտեմբերի կեսը՝ ԵՄ ղեկավարների գագաթաժողովը»,- գրում է պարբերականը՝ հղում կատարելով եվրոպացի 4 դիվանագետներին:
Եթե ԵՄ-ն իրականացնի իր սպառնալիքը, ապա դա կլինի Շենգենյան գոտու անդամի հեռացման առաջին դեպքը: