
Ֆրանսիայում 1 շաբաթում 3 մզկիթ է փակվել

Ֆրանսիայի իշխանությունները 1 շաբաթում երկրի տարբեր շրջաններում 3 մզկիթ են փակել, որտեղ ենթադրաբար, տարածվել են ահաբեկչական գաղափարախոսություններ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևին:
«Մասշտաբային օպերացիան անցկացվել է այսօր՝ սկսած ժ. 05:30-ից (Մոսկվայի ժամանակով ժ. 08:30-ին) Լանյի-սյուր-Մարն քաղաքի մզկիթում, որի ժամանակ խուզարկություն է անցկացվել: Մզկիթը փակվել է»,- հայտնել է Բեռնար Կազնևը:
Կազնևն ընդգծել է, որ Լանյիում անցկացված օպերացիայի արդյունքում 22 մարդու արգելվել է դուրս գալ Ֆրանսիայի տարածքից, ևս 9 արմատական ստորագրություն է տվել երկրից դուրս չգալու մասին: 1 մարդ ձերբակալվել է տանը հայտնաբերված ատրճանակի պատճառով:
Մզկիթը քաղաքում բացվել էր 2010 թվականին արմատական հայացքներ ունեցող իմամ Մուհամմեդ Խամումիի կողմից:
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հրամայել էին փակել երկու այլ մզկիթներ Լիոնում ու Փարիզի արվարձաններից մեկում: