
Որդին առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել 88-ամյա հորն ու 84-ամյա մորը. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, դաժան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնում և «Հրազդան» բժշկական կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում անօգնական տարեց ամուսիններ կան:
Ինչպես Հրազդանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Հրազդանի ոստիկաններն ու շտապ օգնության վերակարգը, ովքեր նշված հասցեից Հրազդանի հիվանդանոց են տեղափոխել բնակիչներ, 84-ամյա Աղավնի Հակոբյանին և 88-ամյա Ավետիս Հակոբյանին:
Արդեն հիվանդանոցում մայրը ոստիկաններին հայտնել է, որ իրեն և ամուսնուն, ով, ի դեպ, անկողնային հիվանդ է, ծեծի է ենթարկել որդին՝ Հայկազը: Վերջինս էլ հարևանների մոտ հայտարարել է, թե հայրն է իր մորը ծեծել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: