
Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր օդային տիրույթը խախտելու մեջ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի 6 կործանիչ է ներխուժել Հունաստանի օդային տիրույթ: Այս մասին հայտնել է ANA-MPA գործակալությունը՝ հղում կատարելով Հունաստանի պաշտպանության նախարարությանը:
«Թուրքական F-16 կործանիչները մտել են երկրի օդային տիրույթ երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով. ժ. 15:01-ին՝ անցնելով Լեսբոս ու Խիոս կղզիների միջով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ կործանիչները բաժանվել են երկու խմբի: Շուրջ 20 րոպե անց նրանք միավորվել են Ֆուրնի, Մակրոնիսոս, Ագատոնիսի, Անտրոպոֆագի կղզիների մոտ: Հաղորդվում է, որ թուրքական կործանիչները լքել են Հունաստանի օդային տիրույթը ժ. 15:30-ի սահմաններում:
Հունաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր ինքնաթիռները ճանաչվել են՝ համաձայն միջազգային կանոնների ու գոյություն ունեցող պրակտիկայի: