«Քանի դեռ ժողովուրդը չի մտել իրեն պատկանող շենքերը, ժողովրդական նիստերն Ազատության հրապարակում կկազմակերպենք». Րաֆֆի Հովհաննիսյան
«Երեկվա ծաղիկները հրաժեշտի ծաղիկներ էին»,- «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տեղեկատվական երկխոսության ընթացքում այս մասին ասաց ճակատի քաղխորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ՀՀ ժողովրդական սահմանադրական իշխանությունը հայտնվելու է Ազատության հրապարակում, որտեղ, բացի երեկոյան հանրահավաքներից և երթերից, ամեն օր ժամը 12-ին տեղեկատվական հավաք են կազմակերպելու, որի միջոցով իրազեկելու են քաղաքացիներին և լրագրողներին իրենց հետագա անելիքների մասին, ապա կարճ զեկույցների միջոցով անդրադառնալու են երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին: Քաղաքական գործիչը նաև հորդորեց լրագրողներին ազատ լինել ցանկացած ժամի իրենց մոտենալու և հարցերով դիմելու հարցում, եթե չեն կարողանում միանալ տեղեկատվական հավաքներին:
«Վաղը «Ոչ»-ի շտաբը ունենում է իր հավաքը, ողջունում ենք այդ հավաքը, այն այստեղ է կազմակերպվելու, մենք ներկա կլինենք, դա կլինի միացյալ ընդդիմության ամբողջականությանն ուղղված առաջին քայլը, դրանից հետո մինչև դեկտեմբերի յոթը ներառյալ կտեսնենք ժողովրդի պահանջած միասնությունը, որը բերելուէ քաղաքական իրավիճակի բերկումնային փոփոխության»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս խոսեց երեկ ՀՀ ոստիկանության գործողություններից՝ պնդելով, որ հերթական անգամ ոոստիկաններին անիրավ հրամաններով ստիպել են պետական ռեսուրսը սպառել կուսակցական շենքի պաշտպանության վրա: «Ամեն օր ժամը 6-ին, քանի դեռ ժողովուրդը չի մտել իրեն պատկանող շենքերը, ժողովրդական նիստերն այստեղ կկազմակերպենք: Մի պահ կգա և տարբերություն չի լինելու «Ոչ»-ի շտաբ, թե «Նոր Հայաստան», դա լինելուէ համազգային շտաբ, որը բերելու է մեր ազգի թիրախ ապօրինի կոռուպցիոն իշխանությունների հեռացումը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած երթի ժամանակ իր ծաղկեփնջի ակցիային, որը չհասավ վերջնանպատակին` Հովհաննիսյանն ասաց, որ չի սիրում սեփական քայլերը մեկնաբանել, այնուամենայնիվ, չհասկացածներին բացատրեց, որ առաջին անգամն է, որ Ոոտիկանությունն օգտագործվում է իշխանությունը բռնազավթած կուսակցության շենքը պաշտպանելու ոչ միայն քաղաքացուց, այլև ծաղիկից: Նրա որակմամբ, սա բնորոշում է մեր իրավիճակը, փակված ճանապարհներ, շենքերի աշտպանություն ծաղկեպսակից, հետո խոսում են սահմանադրությունից, ժողովրդավարական արժեքներից: « Դա «բարի ճանապարհ» է, հրաժեշտ է: Կան պարկեշտ, կարգին հանրապետականներ, թող կանգնեն ասեն, որ սա է մեր սխալը, բայց պետական վերնախավը, որն ընտրություն է գողացել ժողովրդի անկախ դատարանի առջւև պետք է պատասխանատվություն կրի: Իսկ ծաղիկները հրաժեշտի ծաղիկներ էին»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: