Բաժիններ՝

Քլինթոնը կողմ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ՌԴ-ի հետ համագործակցությանը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կողմ է արտահայտվել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի առավելագույն հնարավոր ներգրավվածությանը:

«Եթե ես նախագահ լինեի, ապա կասեի ռուսներին, որ ԱՄՆ-ը կարիք ունի եթե ոչ նրանց օգնությանը, ապա գոնե նրանց լուռ համաձայնությանը ամերիկացիների գործողություններին»,- ասել է Քլինթոնն ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա ասել է, որ կողջունի,եթե Ռուսաստանը որոշի «ոչ միայն չխանգարել», այլև «ընդգրկվել ջիհադական ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարում»:
Քլինթոնի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն պայքարի ԴԱԻՇ-ի դեմ, քանի որ այդ խմբավորումն իր վրա է վերցրել Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի ոչնչացման պատասխանատվությունը:

«Ռուսները բարձր գին վճարեցին իրենց ինքնաթիռում տեղադրված ռումբի համար: Նրանք մարդիկ կորցրեցին ԴԱԻՇ-ի պատճառով»,- բացատրել է Հիլարի Քլինթոնը:
Նա հայտարարել է, որ պետք է հրաժարվել «կեղծ ընտրությունից»՝ պայքարել ԴԱԻՇ-ի կամ Բաշար Ասադի դեմ: Քլինթոնը դեմ է հանդես եկել նաև 1000 ամերիկացի զինծառայողի Սիրիա ու Իրաք ուղարկելուն, քանի որ դա, նրա խոսքով, ընդամենը նոր գործիք կտա ԴԱԻՇ-ին նոր կողմնակիցներ հավաքագրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031