Բողոքում են, որ մարզերից մի կերպ են հասնում Երևան

Ազատության հրապարակում այս պահին տեղի է ունենում «Նոր Հայաստան» շարժման ասուլիսը, որի ընթացքում գյումրեցի Եղիշեն պատմեց, որ Գյումրիից Երևան չեն կարողացել միկրոավտուբուսով գալ, որովհետև ըստ նրա` վարորդներին սպառնում էին. «Մի դուխով վարորդ միայն ժամը 19։00-ին համաձայնեց մեզ տեղ հասցնել և ժամը 21-ի սահմաններում արդեն այստեղ էինք, այնինչ ժամը 15։00-ից ուզում էինք Երևան գալ»։

Վանաձորից մի մեծահասակ մարդ ևս նշեց, որ իրենք էլ են մեծ դժվարությամբ Երևան հասել։ «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը հորդորեց մի կերպ հասնել Երևան, ովքեր ի վիճակի չեն, այստեղ նրանց կվճարեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031