
«Ալ-Քաիդան» երկու քաղաք է գրավել Եմենում

«Ալ-Քաիդայի» զինյալները երկու խոշոր քաղաք են գրավել Եմենի հարավում, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնում են շրջանի բնակիչները, զինյալները գրավել են Ջաար ու Զինջիբար քաղաքները Աբյան նահանգում: Աղբյուրների համաձայն՝ այդ քաղաքներում ապրում է մոտ 50 հազար մարդ:
Ահաբեկիչները քաղաքը գրավել են տեղի աշխարհազորի ներկայացուցիչներից, քաղաք տանող մուտքերի մոտ տեղադրել են հսկիչ անցակետեր ու քաղաքը գրավելու մասին հայտարարել բարձրախոսներով: