
Մարկ Ցուկերբերգը դուստր է ունեցել. երջանիկ հայրիկը որոշել է Facebook-ի իր բոլոր բաժնետոմսերը նվիրաբերել բարեգործությանը

Facebook սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր ընկերության բաժնետոմսերի 99%-ը կնվիրաբերի բարեգործությանը:
Այս մասին նա գրել է բաց նամակում, որը հասցեագրված է իր նորածին դստերը:
Դիմելով իր դստերը՝ Մաքսին, Ցուկերբերգն ու կինը՝ Պրիսցիլլա Չանը, ասել են, որ ցանկանում են աշխարհն ավելի լավը դարձնել, որտեղ ապրելու է իրենց դուստրը: Այդ նպատակով ամուսինները որոշել են իրենց գրեթե բոլոր ակտիվները նվիրաբերել հիվանդությունների, մարդկանց անհավասարության դեմ պայքարին ու այլ խնդիրների լուծմանը:
Այդ բաժնետոմսերի արժեքը գնահատվում է 45 մլրդ դոլար:
Գումարները բաշխվելու են Ցուկերբերգի ու Չանի բարեգործական հիմնադրամի միջոցով:
Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ երկու ամսով արձակուրդ կվերցնի: