Բաժիններ՝

ԱՄՆ-ը մեծացնում է ԴԱԻՇ-ի նավթաբազաներին հասցվող հարվածների ինտենսիվությունը

Ամերիկյան ավիացիան սկսել է ավելի շատ հարվածներ հասցնել նավթարդյունահանող ոլորտին, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ Պետդեպի հատուկ դեսպանորդ Ամոս Խոխշտեյնի խոսքով՝ վերջին մի քանի շաբաթներին ռմբակոծությունների բնույթը փոխվել է՝ կապված այն բանի հետ, որ ԴԱԻՇ-ը կարողացել է հարմարվել նավթարդյունահանող սարքավորումներին հասցված հարվածներին:

Ելույթում, որը հրապարակվել է ԱՄՆ Սենատի կայքում, հատուկ դեսպանորդը նշել է, որ ռմբակոծությունները դարձել են ինտենսիվ, իսկ դրանց թիրախ են դարձել «կարևորագույն, ռազմավարական նշանակության կարևոր օբյեկտները ԴԱԻՇ-ի տարածքում»:
Reuters-ի տվյալով՝ Խոխշտեյնը բացատրել է, որ ներկայում հարվածներն սկսել են հասցվել անմիջականորեն նավթի արդյունահանման վայրերին: Ելույթի տեքստում այլ բացատրություններ տրված չեն:

Պենտագոնի հաշվարկով՝ ամերիկյան ավիացիայի հարվածների հետևանքով վերջին ամիսներին ահաբեկիչների՝ նավթից ստացված հասույթը կրճատվել է գրեթե կիսով չափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031