
Նախկին խորհրդային ռազմագերիներին դրամական նպաստ կտրամադրվի

Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին: Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:
Դիմումը գրավոր ներկայացվում է Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով: Ընթացակարգի և դիմումի ձևաթղթերի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչության կայքէջից:
Տեղեկություններն անգլերենով հասանելի են հետևյալ հղումով.
Ռուսերեն տարբերակը կարելի է կարդալ հետևյալ հղումով․
Գերմանիայի դեսպանություն
Երևան
Մամուլի բաժին