«Շատ վտանգավոր անձնավորություն էր». Վահե Մահշիկյանը՝ Արթուր Վարդանյանի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-արաբական  միջազգային  իրավական  խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը, որը ծագումով Քեսաբից է եւ բնակվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, այն անձանցից է, որ շփվել է վերջերս բացահայտված «հանցավոր խմբի» անդամ Արթուր Վարդանյանի հետ։ Շփումը եղել է կարճ, բայց Վահե Մահշիկյանը հասցրել է կարծիք կազմել Արթուր Վարդանյանի վերաբերյալ, որը բացասական է։ «Իմ տպավորությունը նրա մասին այն է, որ շատ վտանգավոր անձնավորություն էր, չափից դուրս զգույշ շարժումներ ուներ։ Ազգային ու հայրենասիրական լոզունգներ բարձրացնելով՝ քարոզչություն էր ծավալում, ինքն իրեն ղեկավար էր ներկայացնում, երեւակայությամբ էր ապրում։ Ինքն իրեն ուզում էր ապացուցել, որ ինքը եւս կա գործում։ Մի խոսքով՝ կարծում եմ, նա ավազակապետական աշխարհ ստեղծելու ջատագովներից էր, իր իսկ ղեկավարությամբ»։
– Պարոն Մահշիկյան, Արթուր Վարդանյանի փաստաբանն «Ազատություն» ռադիոկայանով հայտարարել է, որ զենքը, որը գտել են, նախատեսված չի եղել Հայաստանի ներսում օգտագործելու համար։ Ի՞նչ կարող եք ասել այս առումով։

– Չգիտեմ, Արթուր Վարդանյանի հետ կապն ավարտվեց, երբ ազատագրվեց Քեսաբը։ Իսկ ինչո՞ւ պետք Է նրանք զենք ունենային Հայաստանի մեջ։ Ո՞ւմ դեմ էր ուղղված այն։ Հոն չկան իսլամիստ ահաբեկիչներ։ Պարզաբանում է պետք։ Թող հարցաքննիչներն իրենց գործը տեսնեն։ Մենք վերջապես ազգ եւ հայրենիք ենք, անպատասխանատու, վնաս հասցնող գործերուն ընթացք պետք չէ տրվի, նույնիսկ եթե ուղղված լինեն միջազգային ահաբեկչության դեմ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս