Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց շուրջօրյա նստացույցի մեկնարկի մասին
Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց շուրջօրյա նստացույցի մեկնարկի մասին։
Նա տեղեկացրեց, որ քաղաքի փողոցներում քաղաքացիական ակցիաներով ամեն օր պետք է փորձեն հասնել իրենց նպատակին։ Նրա որակմամբ, այսօրվա փորձառությունը ցույց տվեց, որ ժողովուրդն ուժեղ է, հարաբերությունները լավ են, սակայն կան մարդիկ որ ուզում են փչացնել այդ հարաբերությունները։ Ուստի նրա համոզմամբ, սթափություն պետք է լինի բոլորի մոտ։
«Հայտարարում ենք շուրջօրյա նստացույցի մեկնարկը, հերթափոխով, որ կարողանանք ապահվել հրապարակը, այն պատրաստել վաղվա միջոցառումներին»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ վաղը կեսօրին հավաքվելու են տեղեկատվական երկխոսության համար և քաղաքացիական ակցիային մասնակցելու նպատակով, ապա երեկոյան ժամը 18-ին հրավիրում են՝ շարունակելու համար քաղաքական հավաքը, որից հետո կրկին երթ կլինի։