Ոստիկանության հայտարարությունը սադրանք է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Քիչ առաջ « Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած երթն ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված են ճակատի ներկայացուցիչների հայտարարությունները, ապա ամենայն հավանականությամբ նստացույցը, որի մասին ճակատը հայտարարել էր ավելի վաղ։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն, ով նաև ճակատի քաղխորհրդի անդամ է, ասաց, որ իշխանությունը երթի ընթացքում ցույց տվեց, որ ինքն ուղնուծուծով ապօրինի է, ոչ միայն ճանափարհներ է փակել, վարորդներին է խեղճացրել, այլև կուսակցությունների շենքեր է շրջափակել։ «Պատրաստ ենք մնալու, գնալու բերելու նոր Հայաստան»,- ասաց նա։ Անդրադառնալով քիչ առաջ ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությանն՝ ասաց, որ ժողովուրդն ակնկալում է ոստիկանության իրական ծառայություն և ոչ սադրանք ։

Տեսանյութեր

Լրահոս