«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչը չի բացառում նստացույցը՝ ՀՀԿ գրասենյակի մոտ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած երթն այսօր կայացած հանրահավաքից հետո անակնկալ ընթացք է ստանում․ ճակատի մասնակիցները չեն բացառում նստացույցը ՀՀԿ գրասենյակի մոտ։

Այս մասին քիչ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չբացառեց ճակատի ներկայացուցիչ Գարեգին Չուգաքզսյանը։ Նա նշեց, որ հավաքված մասնակիցներին կառավարելու համար իրենց անհրաժեշտ են բարձրախոսներ և եթե Ոստիկանությունը չի կատարում իրենց պարզ պահանջը, կմնան Հանրապետություն փողոցում այնքան, մինչև Ոստիկանությունը թույլ տա բարձրախոսներով ավտոմեքենան տեղաշարժել երթին զուգահեռ։

«Դրանք մեր գործիքներն են, որով պետք է կարողանանք շփվել զանգվածի հետ, առանց դրա հնարավոր չէ տեղեկացնել հերթական գործողության մասին»,- ասաց Չուգաքսզյանը։ Նա նաև տեղեկացրեց, թե ինչու անակնկալ կերպով իրենց ձեռքին սպիտակ ծաղիկների փունջ հայտնվեց ՀՀԿ գրասենյակի մոտ։

Ըստ նրա, որ ժողովուրդը որոշեց ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ և իրենք փորձեցին իրականացնել այդ ցանկությունը։ «Ընդամենը պետք է դրվեր շենքի առջև, որն արգելվեց, դա պետական հիմնարկ չէ: Պարզվում է, որ կան կուսակցություններ, որոնք ունեն մոնոպոլիա, պետական ահռելի պաշտպանություն՝ ծաղիկից, բնականաբար մենք չենք կարող այսքան ժողովրդի հետ շփվել, որոշում եղավ այստեղ լինել այնքան, մինչև չկան բարձրախոսները »,- ասաց նա։ Հարցին, թե հնարավո՞ր է սկսվի նստացույց, պատասխանեց, որ դա կախված է Ոստիկանության որոշումից։

Տեսանյութեր

Լրահոս