Բաժիններ՝

Ծառայությունը կթթվի վրեդ. հոգեկան խնդիրներով հոսպիտալացված զինվորը նոր մանրամասներ է պատմել. news.am

10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանը դեպքից նոր մանրամասներ է պատմել հարազատներին: NEWS.am-ի հետ զրույցում զինվորի մորաքույրը` Ռիտա Հակոբյանը նշել է, որ Արթուրի հիշողությունը որոշ չափով վերականգնվել է եւ նա իրեն տեսակցության գնացած տատիկին` Հայկուշ Սարգսյանին, պատմել է, որ գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանն իրեն ոչ միայն նոյեմբերի 6-ին է ծեծի ենթարկել, այլեւ` ծառայության մյուս օրերին:

«Տատիկին պատմել է, որ էդ Ջիվանն իր հետ առանց պատճառի թարսվել է, սկսել է նեղել երեխային, ասել է` ծառայությունը կթթվի վրեդ: Արթուրը պատմել է, որ աչքերի կապտուկներն անցկացնելու համար զուբնոյ պաստ է քսել աչքերին, որ չերեւան: Մի անգամ էլ նենց ա վախեցրել, որ վախից չաստի ծառերի տակ ա քնել երեխեն, ներս չի գնացել: Դեպքի օրն էլ սիգարետ առնելու է գնացել, Ջիվանը խանութի մոտ տեսել է ու սկսել է ծեծել, այնքան որ երեխուն հոսպիտալ են տեղափոխել»,-ասել է Արթուրի մորաքույրը:

Ռիտա Հակոբյանը նշել է, որ ինքը պայքարելու է, մինչեւ գործի հանգամանքները ամբողջությամբ պարզվեն եւ սպան պատժվի. «Պայքարելու եմ, որ Արթուրիս նման այլ զինվորների էլ նույն օրին չհասցնի, գործող տուժող ա ճանաչվել Արթուրս, բայց գործը կոծկելու համար սկսել են գեների մեջ հոգեկան հիվանդությամբ տառապողների փնտրել, բայց ես սա այսպես չեմ թողնի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս