Փոթիում դարձյալ ջրհեղեղ է
Դարձյալ ջրածածկ են Արևմտյան Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի փողոցները այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Փոթի քաղաքի Նաբադի շրջանում ջուրը լցվել է բնակելի տների առաջին հարկերը, վնասվել են բնակիչների կենցաղային իրերն ու տեխնիկան:
Բացի այդ՝ քաղաքում որոշ ժամանակով անջատվել էր էլեկտրականությունը, ինչի հետևանքով Նաբադիում պոմպակայանները դուրս էին եկել շարքից: Ներկայում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: