Դիարբեքիրում ահաբեկչության հետևանքով 12-ամյա տղա է սպանվել
12-ամյա մի տղա է սպանվել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ճանապարհին տեղադրված ականի պայթելու հետևանքով, հայտնել է Anadolu գործակալությունը:
Երեխան Սիլվան քաղաքում քայլել է ճանապարհով, երբ պատահական կերպով դարձել է հեռակառավարվող ականի զոհը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, ահաբեկչության նպատակը եղել է բանակային տրանսպորտը, որը պետք է ընթանար այդ ճանապարհով մի քանի րոպե անց:
Պայթյունի կազմակերպիչ են համարվում PKK-ի զինյալները: Կատարվում են քայլեր նրանց հայտնաբերելու ուղղությամբ: