Ոստիկանությունը՝ Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի մասին
Օգոստոսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ՃՈ ծառայողներին օգնության շտապելիս, Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ նկատել են վիճաբանող և իրար հարվածներ հասցնող երկու արնաշաղախ երիտասարդների, որոնցից մեկը գազային ատրճանակով կրակել է մյուսի վրա, ինչից հետո երիտասարդները «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Պարզվել է, որ նշված երիտասարդներն են՝ 1996 թ. ծնված Արեգ Պ.-ն և 1988 թ. ծնված Հակոբ Հ.-ն:
Դեպքի վայրից հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: