Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստվում է Դե Խեայի շնորհանդեսին, սակայն գործարքը դեռ չի ավարտվել

«Ռեալը» սկսել է պատրաստվել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի շնորհանդեսին, որը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 1-ին:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է վաճառել դարպասապահին 40 մլն եվրոյով: Սակայն, ինչպես հայտնի է դարձել AS-ին, «սերուցքայինները» իսպանացու համար 25 մլն եվրոյից ավել չեն պատրաստվում վճարել:

Ամեն դեպքում հասկանալի է, որ մանկունյանցիները պատրաստ են բանակցություններ վարել Դավիդ Դե Խեայի վերաբերյալ, իսկ մադրիդցիները վստահ են, որ գործարքը ավարտին կհասցնեն մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը «Բետիսի» հետ խաղից հետո խուսափել է պատասխանել Դե Խեայի վերաբերյալ հարցին:

Պատարստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս