Ամենից շատ վախենում եմ երիտասարդ մահանալուց. Կրիշտիանու Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի առաջատարը հույս ունի ապրել մինչև 80 տարեկան:
«Ես ամենից շատ վախենում են երիտսարադ մահանալուց: Չեմ ուզում շուտ մահանալ: Ես ցանկանում եմ մահանալ, երբ կլինեմ 80 կամ 90 տարեկան,- ցիտում է Ռոնալդուին Sport.es-ը:
Ես նորմալ մարդ եմ: Սովորական բաներ եմ անում, ընտանիքիս, ընկերներիս և որդուս հետ: Աշխատում եմ լինել այնքան նորմալ, որքան հնարավոր է:
Առավոտները ես մարզվում եմ, իսկ տուն վերադառնալուց հետո կարող եմ զբաղվել նրանով, ինչ ինձ դուր է գալիս: Որդուս հետ խաղալը իմ ամենամեծ հոբբին է»:
«Ռեալի» կազմում Ռոնալդուն նվաճել է 7 տիտղոս:
Պորտուգալացին 3 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» մրցանակակիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը