«Միսիս տիեզերք 2015» հռչակվեց Կանադայի ներկայացուցիչը
«Միսիս տիեզերք» մրցույթում, որը տեղի էր ունենում Մինսկում, հաղթող ճանաչվեց Կանադան ներկայացնող Էշլի Բուրնհեմը, հաղորդում է մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Նրան կրնկակոխ հետևում էին Հարավային Աֆրիկայի, Ուկրաինայի և Կոստա Ռիկայի գեղեցկուհիները:
Ինչպես գրում է BuzzFeed պորտալը, 25-ամյա Բուրնհեմը մոդել է և դերասանուհի:
«Ես շատ հպարտ եմ, որ դարձա «Միսիս տիեզերք»: Ես Հյուսիսային Ամերիկայի հնդիկների առաջին ներկայացուցիչն եմ, ով արժանացավ այս տիտղոսին: Բացի այդ, ես Կանադայի առաջին պատվիրակն եմ, ով հաղթում է այս մրցույթում: Ես հիմա այնքան երջանիկ եմ»,- կիսվել է տպավորություններով Էշլին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը