Բաժիններ՝

Դդումի բացառիկ օգտակար հատկությունները, որոնց մասին Դուք դեռ չեք լսել

Դդումը հարուստ է վիտամիններով, նրա միջուկն օգտագործում են սեբորեայի բուժման, իսկ սերմերը` երիկամների հետ կապված պրոբլեմները լուծելու համար:

1. Դդումի միջուկն իր մեջ պարունակում է մագնիում, կալցիում, կալիում, շաքար, երկաթ, թաղանթանյութ, կարոտին, սպիտակուց և վիտամիններ С, В , В2, РР:

2. Դդումի շիլան բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և օրգանիզմից դուրս է բերում շլակները, ավելորդ ջուրը և խոլեստերինը:

3. Դդումի միջուկն օգտագործվում է որպես հղիների սրտխառնոցի դեմ պայքարի միջոց:

4. Դդումն իր մեջ պարունակում է բացառիկ վիտամին Т, որն արագացնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը:

5. Հում դդումի միջուկը նշանակում են երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց:

6. Դդումից պատրաստված ուտեստները խորհուրդ են տրվում ընդգրկել սննդակարգի մեջ` սուր և քրոնիկ նեֆրիտի և պիելոնեֆրիտի կանխարգելման համար:

7. Դդումի հյութը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, ամինաթթուներով, և հանդիսանում է հիանալի հակաօքսիդանտ:

8. Դդումի սերմերը պարունակում են 28% սպիտակուցներ և օժտված են բուժիչ հատկություններով: Բացի այդ, դրանցից պատրաստում են բարձր որակի յուղ, որը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս