Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադրված է Բեյլի համար առաջարկել 65 մլն և Դավիդ Դե Խեային

«Մանչեսթեր Յունայթեդը» մինչև տրանսֆերային պատուհանի փակումը մեծ ձեռքբերում է պատրաստում: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հույս ունի ուժեղացնել հարձակման գիծը և ղեկավարությունից տրանսֆերներ է սպասում:

Daily Star-ի տեղեկությամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է Թոմաս Մյուլլերի և Նեյմարի թեկնածությունները, սակայն առաջնային նպատակ է հանդիսանում Գարեթ Բեյլը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ էր ուելսցի վինգերի համար առաջարկել 95 մլն ֆունտ, բայց հիմա մանկունյանցիների ղեկավարությունը որոշել է գործարքի մեջ ներառել նաև Դավիդ Դ. Խեային:

Այսպիսով «Մանչեսթեր Յունայթեդը» մտադրվել է Գարեթ Բեյլի համար վճարել 65 մլն ֆունտ և տալ Դավիդ Դե Խեային:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հրաժարվել էր Բեյլին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: «Ռեալի» ավագ մարզիչ Ռաֆա Բենիտեսը հայտարարել էր, որ Բեյլը և Բենզեման մնում են ակումբում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս