Կիսապաշտպան Տիագո Մոտան երկարաձգել է պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ
Ֆուտբոլիստը կմնա ակումբում ևս 2 տարի:
Իտալիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2017թ. հունիսի վերջը: Այս մասին հաղորդում է «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքը:
«Շատ ուրախ եմ Մոտայի պայմանագրի համար: Մրցաշրջանի մեկնարկին նա հերթական անգամ ապացուցեց, որ հանդիսանում է մեր խաղային համակարգի անբաժանելի մասը: Նրա հասկայական փորձը մեծ նշանակություն ունի թիմի առաջընթացում: Իմ առջև երբեք հարց չի եղել այն մասին, որպեսզի թույլ տամ հեռանալ այդպիսի մեծ ֆուտբոլիստի»,- հայտարարել է փարիզեցիների նախագահ Նասեր Էլ Խալաիֆին:
Տիագո Մոտան «ՊՍԺ» է տեղափոխվել «Ինտերից» 2012թ.-ին:
Փարիզյան ակումբի կազմում նա անցկացրել է 119 խաղ և խփել է 9 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը