Բաժիններ՝

«Բորուսիան» գնել է «Մայնցի» պաշտպան Չու Հո Պակին

Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստը եռամյա պայմանագիր է ստորագրել Դորտմունդի «Բորուսիայի» հետ: «Մայնցի» 28-ամյա պաշտպան Չու Հո Պակը հանդես կգա նոր ակումբի կազմում մինչև 2018թ. հունիսի 30-ը:

ԶԼՄ-ների տվյալներով, հարավկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերի գինը 3.5 մլն եվրո է:

«Չու Հո Պակը հանդես կգա ձախ թևում: Դա իդեալական հավելում էր մեր թիմի համար»,- «մեղուների» պաշտոնական կայքը ցիտում է ակումբի մարզչական տնօրեն Միխայել Ցորկին:

Ֆուտբոլստը «Մայնցի» կազմում հանդես է եկել 2013թ.-ից և Բունդեսլիգայում անցկացրել է 44 հանդիպում:
Չու Հո Պակը Հարավային Կորեայի հավաքականի կազմում դաշտ է դուրս եկել 26 անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս