Բաժիններ՝

Հունական «աստվածուհիների» դիետան. ինչպես կառուցվածքը դարձնել բարեկամզ, իսկ մաշկը` գեղեցիկ

Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել միրգ և բանջարեղեն, իսկ միս` շաբաթը մեկ անգամ:

Հունաստանը հին ժամանակներից համարվում է առողջության, երկարակեցության և իհարկե, գեղեցկության երկիր: Հունական աստվածուհիները միշտ առանձնացել են բարեկազմ կառուցվածքով, գերազանց մաշկով և փայլուն մազերով:

Հույների գաղտնիքը բավականին պարզ է, որը թաքնված է հատուկ դիետայի մեջ, որին, ըստ էության ավելի ճիշտ կլինի անվանել սնվելու սկզբունք:

Ամեն օր

Ամեն տեսակի միրգ և բանջարեղեն (եթե կարտոֆիլ, ապա փոքր քանակով), ցորենի պինդ տեսակներից պատրաստված մակարոնեղեն, հացահատիկային բույսեր (եթե բրինձ, ապա չհղկված), ընդեղեն (լոբի կամ ոլոռ), խոշոր աղացած ալյուրից հաց, արևածաղկի և դդմի սերմ` ոչ ավել, քան մեկ բուռը, ընկույզ, կանաչի:

Ռացիոնում պետք է ներառել նաև ձիթայուղ: Օրեկան 1-2 թեյի գդալ քաղցած վիճակում ձիթայուղ խմելը ապահովում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և անոթների առաձգականությունը:

Շաբաթական 1-4 անգամ

Ծովամթերք և ձուկ (շաբաթը 3-4 անգամ), ձու (2-3 անգամ), մեղր և դառը շոկոլադ (1-3 անգամ):

Ի տարբերություն շատ դիետաների, որտեղ բացառվում է ալկոհոլի օգտագործումը, հունականում թույլատրվում է օրը 1-2 բաժակ չոր կարմիր գինի օգտագործել:

Ամսական 3-4 ագնամ

Թռչնամիս և կենդանու անյուղ միս:

Հույների գաղտնիքներից մեկը նաև այն է, որ նրանք գրեթե չեն օգտագործում աղ և շաքար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս