Անգլիայի հավաքականի մարզչին կհեռացնեն, եթե թիմը վատ հանդես գա 2016թ. Եվրոպայի առաջնությունում
Թե կոնկրետ ինչպիսի արդյունքը կհամարվի հաջող, չի ճշտվում:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կհեռացվի այն դեպքում, եթե թիմը անհաջող ելույթ ունենա 2016թ. Եվրոպայի առաջնությունում:
Մարզչի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2016թ. ամռանը: Օրերս Հոջսոնը հանդիպում է ունեցել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի տնօրեն Մարտին Գլենի հետ:
Հանդիպման ժամանակ Գլենը հասկացրել է, որ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ չեն սկսվի, եթե թիմն անհաջող հանդես գա 2016թ. Եվրոպայի առաջնությունում: Թե կոնկրետ ինչպիսի արդյունքը կհամարվի հաջող, Գլենը չի ճշտել:
«Ռոյն իսկապես լավ մարզիչ է, բայց եթե մենք վատ հանդես գանք Եվրո-2016-ում, նա չի մնա իր պաշտոնաում»,- հայտարարել է Գլենը:
Անգլիայի հավաքականը 6 խաղերից հետո 18 միավորով գլխավորում է Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի E խումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը