
«Սա իմ վերջին մենամարտն է, բայց ով գիտի՝ ինչ կբերի ապագան». Ֆլոյդ Մեյվեյզեր

Լավագույն բռնցքամարտիկների վարկանիշի առաջատար 38-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերը սեպտեմբերի 12-ին Լաս Վեգասում PPV շոուի շրջանակներում կհանդիպի կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն, 31-ամյա ամերիկացի Անդրե Բերտոյի հետ:
Մեյվեյզերը բազմիցս ասել է, որ այս մենամարտը կլինի վերջինն իր կարիերայում, բայց շատերը կասկածում են, որ դա այդպես է: Հատկապես այն բանից հետո, ինչ Ֆլոյդն ասաց բաց մարզումներից մեկի ժամանակ:
«Սա իմ վերջին մենամարտն է,- հայտարարեց Ֆլոյդը, ապա հավելեց,- Սակայն ոչ ոք չգիտի, ինչ է մեզ համար պատրաստում ապագան»:
Ֆլոյդ կրտսերի հայրը և մարզիչը` Ֆլոյդ Մեյվեյզեր ավագը, կարծում է, որ իր որդին կշարունակի կարիերան:
«Իմ կողմից ես կասեմ՝ «այո»: Ես գտնում եմ, որ նա այս մենամարտից հետո կշարունակի կարիերան»,- ասել է Մեյվեյզեր ավագը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը