Բաժիններ՝

Նիկ Վույչիչի (ծնվել է առանց ձեռքերի և ոտքերի) 20 ուժեղ ցիտատներ, որոնք վարակում են կյանքի ծարավով

Թերևս ամենաուժեղ ցիտատները մարդուց, ով ծնվել է հազվադեպ հիվանդությամբ` առանց ձեռքերի և ոտքերի: Չնայած դրան, նա ժամանակի ընթացքում նա սովորել է լինել երջանիկ:

Նիկ Վույչիչը երկար ժամանակ սովորում էր լինել երջանիկ և նրա մոտ
դա ստացվել է: Հիմա նրա տղամարդկությունը հույս է ներշնչում որիշներին: Ոչ միայն իր նմաններին, այլև միանգամայն առողջ մարդկանց:

1. Դարձեք ընկեր, երբ Ձեզ ընկերներ են հարկավոր: Նվիրեք հույս, երբ ինքներդ դրա կարիքն ունեք:

2. Եթե ոչ ոք չի բացում, միանգամից մի քանի դուռ թակեք:

3. Բոլորս կարող ենք մեկս մյուսի մեջ ինչ-որ վատ կամ անկատար բան գտնել: Բայց ես գերադասում եմ փնտրել ոսկու մասնիկներ:

4. Պահեք Ձեզ այնպես, որպեսզի սեփական արարքները ոգեշնչեն Ձեզ:

5. Մենք չպետք է ապրենք՝ սպասելով, որ երջանկությունը կգա այն ժամանակ, երբ կհասնենք ինչ-որ նպատակի կամ ինչ-որ իր ձեռք կբերենք: Երջանկությունը մշտապես պետք է լինի մեզ հետ, իսկ դրան հասնելու համար պետք է ապրել հոգեկան, հոգեբանական, էմոցիոնալ և ֆիզիկական ներդաշնակության մեջ:

6. Դուք պետք է հասկանաք, որ երբեմն պատասխանները միանգամից հնարավոր չէ ստանալ:

7. Երբ Դուք պատրաստ չեք ընդունել Ձեզ, առավել ևս՝ պատրաստ չեք ընդունել ուրիշներին:

8. Աշխարհում շատ պրոբլեմներ կան, որոնք չեն դիպչել ինձ: Ես վստահ եմ, որ իմ կյանքը հազար անգամ ավելի հեշտ է, քան շատերինը:

9. Ես շատ շուտ հասկացա, որ օգնություն խնդրել կարելի է և պետք է: Նորմալ մարմին ունեք, թե ոչ՝ նշանակություն չունի: Կան բաներ, որոնք միայնակ անել հնարավոր չէ:

10. Փորձեք տեսնել Ձեր կյանքի վերջը և հետո սկսեք ապրել այնպես, որպեսզի այդ կետում հայտնվելիս ոչնչից չփոշմանեք:

11. Սերը գործ չունի այն բանի հետ, թե դու ինչ կարող ես անել և ինչ չես կարող, ինչպիսին ես դու և ինչպիսին չես կարող լինել: Իրական սերը նայում է ուղիղ սրտին:

12. Հանդիպելով յուրաքանչյուր դժվարության` գտիր այնտեղ ուրախություն:

13. Վերաբերմունքն աշխարհի նկատմամբ համարեք հեռակառավարման վահանակ: Եթե հեռուստատեսության ծրագիրը Ձեզ դուր չի գալիս, Դուք այն փոխում եք վահանակով: Այդպես էլ աշխարհի նկատմամբ վերաբերմունքը. երբ Դուք գոհ չեք արդյունքից, փոխեք մոտեցումը` անկախ նրանից, թե ինչ դժվարության եք հանդիպել:

14. Նրանք, ովքեր իրենց համարում են անհաջողակ, չեն հասկանում, թե ինչքան մոտ են եղել հաջողությանը, երբ թևաթափ են եղել և հանձնվել են:

15. Իդեալական արտաքինը ոչինչ չի նշանակում, երբ կոտրված է հոգին:

16. Պարտադիր չէ մեծ նախագծեր սկսել` բարի գործ անելու համար: Նույնիսկ փոքր գործերը կարող են շատ բան նշանակել այլ մարդու համար:

17. Կյանքի մեծագույն ուրախություններից մեկը ինչ-որ մեծ բանի մասնիկ դառնալն է:

18. Սթրեսային իրավիճակում, երբ սեփական ուժերի կենտրոնացման անհնարինություն եք զգում, շատ կարևոր է առանձնանցել այն, ինչ կատարվում է Ձեզ հետ` նրանից, ինչ կատարվում է Ձեր ներսում:

19. Կյանքը կարող է լավը լինել, եթե մենք դա ենք ընտրում:

20. Առաջ ես հարցնում էի՝ «Ինչո՞ւ ես: Ինչո՞ւ դա ինձ հետ կատարվեց»: Իսկ հիմա ես ասում եմ. «Իսկ ինչո՞ւ ինձ հետ էլ չէ»:

21. Եվս մեկ օր` ևս մեկ հնարավորություն:

Պատարստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս